ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Աջակցենք Բագրատ Գերաշնորհին, որ մեր պատուհանների առաջ մզկիթներ չխոյանան

Աջակցենք Բագրատ Գերաշնորհին, որ մեր պատուհանների առաջ մզկիթներ չխոյանան
05.06.2024 | 14:50

Գրասենյակիս պատուհանից ամեն պահի «Սևոյանի ակումբի» կիսաքանդ շենքն է երևում:

Շենքը, որ չվերականգնվեց 88-ից ի վեր։

Բայց դա չէ կարևորը, վերջին օրերին ծանր մտքեր ունեմ` կանխատեսումներ, ինձ թվում է այս տարածքում նիկոլենք մզկիթ են կառուցելու, բարձր մինարեթներով...

Աջակցեք Սրբազան պայքարին, աջակցենք Բագրատ Գերաշնորհին, որ մեր պատուհանների առաջ մզկիթներ չխոյանան, որ Հայաստան աշխարհը մեզ մնա, վաղը իսկապես շատ ուշ կլինի

Հայ, Հայաստան, Հայրենիք (Արցախ) ու Աստված

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3848

Մեկնաբանություններ